Զավեն Խաչիկյանի «Կարսէն Քարշ» Անհատական Ցուցահանդէսը՝ Թորոնթոյում


Զարեհ Աւագ Քհյն. Զարգարեան Վ. Պետրոսեանի (ձախին) եւ Զ. Խաչիկեանի ներկայութեան կը կատարէ ՙԿարսէն Քարշ՚ ցուցահանդէսին բացումը:

Այս տա­րի լրա­նում է Թո­րոն­թո­յի Ս. Եր­րոր­դու­թիւն Հայց. Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու 90ա­մեա­կը: Այդ ա­ռի­թով ե­կե­ղե­ցու հո­վա­նու ներ­քոյ գոր­ծող Բա­րեւ մշա­կու­թա­յին կենտ­րո­նը կազ­մա­կեր­պել է լու­սան­կա­րիչ Զա­վեն Խա­չիկ­յա­նի ՙԿարս էն Քարշ՚ խո­րագ­րի ներ­քոյ ըն­թա­ցող ան­հան­տա­կան ցու­ցա­հան­դէ­սը, ո­րի բա­ցու­մը տե­ղի է ու­նե­ցել նո­յեմ­բե­րի 2-ին` ե­կե­ղե­ցու ՙՄա­րալ Իշ­խա­նեան՚ սրա­հում: Զա­վեն Խա­չիկ­յա­նը Ե­րե­ւա­նից Թո­րոն­թօ էր մեկ­նել ներ­կայ գտնո­ւե­լու իր աշ­խա­տանք­նե­րի ցու­ցա­հան­դէ­սին:

Պատ­մա­կան հայ­րե­նի­քի, ար­ցա­խեան շարժ­ման, Հա­յաս­տա­նի բնա­պատ­կեր­նե­րի, ինչ­պէս նաեւ յայտ­նի ու ան­յայտ մարդ­կանց դի­ման­կար­նե­րը մեծ հե­տաքրք­րու­թիւն ա­ռա­ջաց­րին ցու­ցա­հան­դէ­սի բաց­մա­նը ներ­կայ գտնո­ւող­նե­րի մօտ: Տա­րեց ու ե­րի­տա­սարդ մար­դիկ զննում« հիա­նում էին լու­սան­կար­նե­րով, հար­ցեր ուղ­ղում լու­սան­կար­չին, յի­շո­ղու­թեան գիրկն ընկ­նում՝ նո­րից վե­րապ­րե­լով ի­րենց հայ­րե­նի­քի հան­դէպ կա­րօտն ու սէ­րը:

Ցու­ցա­հան­դէ­սի բաց­մա­նը յա­տուկ խօս­քով է հան­դէս ե­կել Գա­նա­տա­հա­յոց թե­մի փո­խա­ռաջ­նորդ, Ս․ Եր­րոր­դու­թիւն ե­կե­ղե­ցու հո­գե­ւոր հո­վիւ Զա­րեհ Ա. Քհնյ. Զար­գա­րեա­նը: Ցու­ցա­հան­դէ­սի բաց­մա­նը ներ­կայ է ե­ղել նաեւ դե­րա­սան Վար­դան Պետ­րոս­յա­նը:

Նոյն օ­րը ա­րո­ւես­տա­սէր­նե­րը հնա­րա­ւո­րու­թիւն են ու­նե­ցել զրոյց-քննար­կում ու­նե­նալ լու­սան­կա­րիչ Զա­վեն Խա­չիկ­յա­նի հետ: Զրոյ­ցը վա­րել է լրագ­րող Մե­րի Մու­սին­յա­նը:

Զա­վէն Խա­չիկ­յա­նի լու­սան­կար­նե­րը յայտն­վել են Բրի­տա­նա­կան գրա­դա­րա­նի, ՙParis-Musees՚-ի, Ին­դիա­նա հա­մալ­սա­րա­նի մա­մու­լի և շատ այլ հրա­տա­րակ­չու­թիւն­նե­րի հրա­տա­րա­կած մէկ տաս­նեա­կից ա­ւե­լի գրքե­րում: Խա­չիկ­յանն իր թե­մա­տիկ աշ­խա­տանք­նե­րի ցու­ցա­հան­դէս­ներ է կազ­մա­կեր­պել ԱՄՆ-ում, Եվ­րո­պա­յում, Ռու­սաս­տա­նում և Հա­յաս­տա­նում: Ստա­ցած մրցա­նակ­նե­րի թւում են ՙՏա­րո­ւայ լա­ւա­գոյն ֆո­տոլ­րագ­րող՚ և ՀՀ ­Նա­խա­գա­հի մրցա­նա­կը:

Թո­րոն­թո­յի Բա­րեւ կենտ­րոն