2017ին Հայաստանը Ունեցած է Վերջին Տարիներու Ամենամեծ Տնտեսական Աճը` 7,5%


2017ին Հայաստանի մէջ արձանագրուած է 7.5 տոկոսի տնտեսական աճ: Ամէնէն մեծ աճը արձանագրուած է 4րդ եռամսեակին՝ 11.2 տոկոս: 2016ին տնտեսական աճը կազմած էր ընդամէնը 0.2 տոկոս:

Ազգային վիճակագրական ծառայութիւնը հրապարակած է Հայաստանի Հանրապետութեան ընկերա-տնտեսական վիճակը Յունուար 2018ի զեկոյցը, ուր ամփոփուած են 2017ի որոշ ցուցանիշներ:

2017ին մէկ շունչին ինկած համախառն ներքին արտադրանքը (ՀՆԱ) կազմած է 1.873 միլիոն դրամ կամ 3800 տոլար:

ՀՆԱն 2017ին կազմած է 5.58 եռիլիոն դրամ:

2017ի պետական ամավարկի հիման վրայ կանխատեսուած է 3,2% տնտեսական աճ, իսկ արդէն 2018ի ամավարկով կը նախատեսուի 4,3% տնտեսական աճ:

Արժոյթի միջազգային հիմնադրամը Հայաստանի մէջ 2017ի համար կանխատեսած էր 3,5% տնտեսական աճ: