«Ես Գիտեմ, Որ Մենք Յաղթանակած Կ՛աւարտենք Այս Պատերազմը։ Այսքան Զոհերը Մենք Անտեղի Չենք Տուել», Կ՛ըսէ Երեք Զաւակներուն Հետ Ապաստարանի Մէջ Ապրող Արցախցի Անյութա Զաքարեան


Անյութա Զաքարեան իր երկու դուստրերուն հետ՝ ապաստարանին մէջ

Լրագրող Լիքա Զաքարեան կը զրուցէ Ստեփանակերտի ապաստարաններէն մէկուն մէջ պատսպարուած արցախցի Անյութա Զաքարեանի, եւ անոր դստեր՝ Մէյրիին հետ իրենց նկուղային առօրեային եւ խաղաղութեան մասին իրենց պատկերացումներուն մասին։

«Եղբայրս գտնւում է դիրքերում, հայրս գիւղում, իսկ ամուսինս զինուորների համար հաց է թխում։ Ես չեմ պատկերացնում ինձ ուրիշ տեղ», կ՛ըսէ զաւակներուն հետ ապաստարանի մէջ ապրող Անյութա Զաքարեան՝ ներկայացնելով, թէ ինչու չէ ուզած լքել իր բնակավայրը։

«Խաղաղութիւնը այն է, որ չեն կրակում, խաղաղ է լինում ամէն ինչ, գնում ենք դպրոց, դուրս են գալիս բակ», «Շուտով խաղաղութիւն է լինելու, բոլորը թող գան Արցախ, որ Ժինկյալով հաց ուտեն», կ՛ըսէ փոքրիկ Մէյրին։

Մէյրի Զաքարեան՝ ապաստարանին մէջ