Ոչ Եւս է Հայ Մեծանուն Բանաստեղծ Ռազմիկ Դաւոյեան


Երեւանի Մէջ, Յունուար 11-ին, մահացած է հայ մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դաւոյեան

Ռազմիկ Դաւոյան ծնած է 1940-ի Յուլիս 3-ին, Սպիտակի շրջանի մեծ Պարնի գիւղը: Տարրական կրթութիւնը ստացած է գիւղին մէջ, իսկ 1949-ին ընտանիքով տեղափոխուած են Գիւմրի /Լենինական/, ուր ան աւարտած է միջնակարգ դպրոցը եւ տեղի բժշկական ուսումնարանը, ձեռք բերելով բուժակի մասնագիտութիւն: Մէկ տարի Լենինական աշխատելէ ետք, կը մեկնի Երեւան, ուր ան 1959-էն 1964 ուսանած է Երեւանի Խաչատուր Աբովեանի անուան Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմալեզուագրական հիմնարկը:

Ուսանելուն զուգընթաց, աշխատած է «Գիտութիւն եւ տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրութեան մէջ, որպէս մարդաբանութեան եւ բժշկութեան բաժնի վարիչ, զուգահեռ` նաեւ «Գրական թերթ»ի խմբագրութեան մէջ, որպէս սրբագրիչ: 1965-էն վարած է «Գրական թերթ»ի բանաստողծութեան եւ արձակի բաժինը: 1970-էն աշխատած է Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէի մամուլի բաժնին մէջ: 1975-էն մինչեւ 1990-ը եղած է Հայաստանի պետական մրցանակներու կոմիտէի պատասխանատու քարտուղարը: Միաժամանակ` 1989-ին եղած է Հայաստանի Գերագոյն Խորհուրդի աղէտի գօտիի Յանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը, «Վերածնունդ» հասարակական կազմակերպութեան համանախագահ, 1991-էն Հայաստանի «Համազգային»ի վարչութեան նախագահ, 1994-1996 Հայաստանի Գրողներու Միութեան վարչութեան նախագահ: 1999-2003 Հայաստանի Հանրապետութեան Նախագահի Խորհրդական:

Առաջին բանաստեղծութիւնը 1957-ին տպագրուած է Լենինականի «Բանուոր» թերթին մէջ, առաջին ժողովածուն` 1963-ին:

Իր Ստեղծագործութիւններէն են՝

  • «Իմ աշխարհը», Երևան, 1963։
  • «Ստուէրների միջով», Երևան, 1967։
  • «Ռեքվիեմ», Երևան, 1969, 188 էջ։
  • «Խաչերի ջարդը», Բեյրութ, 1972։
  • «Մեղրահաց», Երևան, 1973, 199 էջ։
  • «Կեղևդ բաց արա», Երևան, 1975, 336 էջ։
  • «Ինչ էր եղել» (մանկական), Երևան, 1977։
  • «Տաք սալեր», Երևան, 1978, 368 էջ։
  • «Թորոս Ռոսլին» (արձակ), Նյու Յորք, 1984, 178 էջ։
  • Խաչերի ջարդը, Բեյրութ, 1986, 211 էջ։
  • «Ոգեղեն հաց», Երևան, 2001, 640 էջ։
  • Եթե Աստված կամենա (վեպ), Երևան, 2005, 310 էջ։
  • Եթե Աստված կամենա (վեպ), Երևան, 2008, 525 էջ եւ այլն։