Լոռի Պէրպէրեան
Սովորական օր մը, նոր հրեշտակներ մօտեցան երկնքի խնճոյքին։
Երբ տեսան խրախճանքը, շուտ մը հարցուցին՝
– Ի՞նչ էք անում տղերք, կարո՞ղ ենք միանալ։
– Դո՞ւք էք նոր հերոսները նուիրական։
– Տէ չէ՜, էդ մեր պարտքն ա, էլի։ Աստուած՝ մեզ, մենք՝ հայ ազգի պահապան։
– Էդ դէպքում ի հարկէ կարող էք, մենք հէնց ձեզ համար ենք հաւաքուել՝ ձեզ շնորհաւորելու, որ հասել էք ձեր տունը յաւերժ։ Էստեղ ոչ պատերազմ գոյութիւն ունի, ոչ էլ թշնամի, էս լոկ հանգստավայրն է անձնազոհ հոգիների։
– Տէ գալիս ենք, մի րոպէ. ասենք մեր ախպերներին, որ մեզ հետեւեն։ Նրանք վաղուց բարձ չեն տեսել, հէնց գան՝ ի վերջոյ խաղաղ երկնքի տակ կը քնեն։