Օնթարիօ նահանգին մէջ, Ընտանիքի օրը կը զուգադիպի ամէն Փետրուարի երրորդ Երկուշաբթի օրուան: 2008-ին սկսած է այս արձակուրդը, որ մարդոց առիթը կու տայ օրը անցընելու իրենց ընտանիքներուն հետ:
Իսկ Թորոնթոյի մէջ ո՞ր հաստատութիւնները բաց են այսօր. ահաւասիկ (ոչ համապարփակ) ցանկ մը…
Բաց են…
Երթեւեկի հանրային սպասարկութիւն
- GO transit-ը կ’աշխատի Շաբաթ օրուան ժամանակացոյցով:
- TTC-ն կը գործէ արձակուրդային ծառայութեան ժամանակացոյցով, սակայն ծառայութիւնը կը սկսի առաւօտեան ժամը 6-էն սկսեալ:
Թորոնթօ քաղաքային ծառայութիւններ
- Բացօթեայ սահադաշտերը կը գործեն առաւօտեան ժամը 10-էն երեկոյեան ժամը 6:
- Քաղաքային թանգարանները, ներառեալ Spadina թանգարանը եւ Gibson House թանգարանը, բաց են առաւօտեան ժամը 11-էն կէսօրէն ետք (այսուհետեւ՝ կ.ե.)կ.ե. ժամը 4:
- Allan Gardens-ն ու Centennial Park այգիները բաց են առաւօտեան ժամը 10-էն երեկոյեան ժամը 5:
- High Park Zoo կենդանաբանական այգին ու Riverdale Farm ագարակը բաց են առաւօտեան 9-էն երեկոյեան ժամը 5:
Թորոնթօ քաղաքային մարզասրահներ
- Albion Pool and Health Club ակումբը բաց է կէսօրէն ետք ժամը 3:
- Dennis R. Timbrell Resource Center կեդրոնը բաց է կ.ե. ժամը 3:
- Matty Eckler Recreation Center կեդրոնը բաց է առաւօտեան ժամը 11:30-էն կ.ե. ժամը 2:30:
- Memorial Pool and Health Club ակումբը բաց է առաւօտեան ժամը 10-էն կ.ե. ժամը 1:
- North Toronto Memorial Community Centre կեդրոնը բաց է կ.ե. ժամը 2-էն երեկոյեան ժամը 5:
- Pam McConnell Aquatic Center լողի կեդրոնը բաց է կ.ե. ժամը 2-էն երեկոյեան ժամը 5:
- Trinity Community Recreation Centre կեդրոնը բաց է առաւօտեան ժամը 11-էն կ.ե. ժամը 3:
- York Recreation Centre Centre կեդրոնը բաց է առաւօտեան ժամը 11-էն կ.ե. ժամը 3:
Տեսարժան վայրեր
- Hockey Hall of Fame-ը բաց է առաւօտեան ժամը 10-էն կ.ե. ժամը 1:
- Թորոնթոյի կենդանաբանական այգին (Toronto Zoo) բաց է առաւօտեան ժամը 9:30-էն կ.ե. ժամը 4:30:
- Ontario Science Centre գիտական կեդրոնը բաց է առաւօտեան ժամը 10-էն երեկոյեան ժամը 5:
- Ripley’s Aquarium-ը բաց է առաւօտեան ժամը 9-էն երեկոյեան ժամը 11:
- Գրեթէ բոլոր ֆիլմ ցուցադրող սրահները բաց են:
Թանգարաններ
- The Art Gallery of Ontario պատկերասրահը բաց է առաւօտեան ժամը 10:30-էն կ.ե. ժամը 4:
- Royal Ontario Museum թանգարանը բաց է առաւօտեան ժամը 10-էն երեկոյեան ժամը 5:30:
- Աղա Խանի թանգարանը (Aga Khan Museum) բաց է առաւօտեան ժամը 10-էն երեկոյեան. ժամը 5:30:
Խանութներ
- Vaughan Mills առեւտրային կեդրոնը բաց է առաւօտեան ժամը 10-էն երեկոյեան ժամը 9:
- Square One առեւտրային կեդրոնը բաց է առաւօտեան ժամը 11-էն երեկոյեան ժամը 6:
- CF Toronto Eaton Center առեւտրային կեդրոնը բաց է առաւօտեան ժամը 11-էն երեկոյեան ժամը 7:
- Բոլոր Rabba Fine Foods-ի մասնաճիւղերը բաց են (24 ժամ):
Փակ են…
- Հայկական կեդրոններն ու եկեղեցիները:
- LCBO խանութները եւ գարեջուրի խանութի (Beer Store) բոլոր մասնաճիւղերը:
- Նահանգային եւ քաղաքային կառավարման գրասենեակները:
- Թորոնթոյի Հանրային գրադարանի մասնաճիւղերը:
- Որոշ մթերային խանութներ.
- Դրամատուներ եւ որոշ խանութներ: