Թումանեանի Հերոսները Թորոնթոյում


“Սուտլիկ Որսկանը” հեքիաթէն տեսարան մը

Հուրիկ Եղիազարեան

Փետրւար ամսի առաջին շաբաթավերջին Յովհաննէս Թումանեանի հեքիաթների հերոսները նոր շունչ առած՝ մեզ մտքով փոխադրեցին մեր մանկութեան անմեղ օրերը:

Բոլորը ուշադիր հետեւում էին: Ոսկէ յուշերով լի, մեծերը թէ թատերգութիւնն էին ժպտերես վայելում, թէ կենդանի երաժշտութիւնը: Իսկ փոքրիկները փայլուն աչքերով՝ զւարճօրէն ծափում ու ծիծաղում էին. իրենց հերթին յուշեր ստեղծում Կիկոսի, Բարեկենդանի ու Հիւդիի հետ:

Թորոնթոյի Հայ Ակումբի կազմակերպութեամբ՝ մօտաւորապէս 500 թորոթոհայեր վայելեցին պարոն Վարաժ Ստեփանեանի բեմադրած «Յովհաննէս Թումանեանի Հեքիաթները»: Դերասանների եւ կազմակերպիչների երկարատեւ աշխատանքի արդիւնքը բուռն ծափահարութիւնների արժանացաւ: Ժողովուրդը տպաւորւած գնահատեց այս հոյակապ գեղարւեստական բեմադրութիւնը:

Թերեւս Թումանեանի մտքով անգամ չէր անցնի որ 2020 թւականին իր հեքեաթները այսքան տպաւորիչ ու ազդեցիկ կը լինէին նոյնիսկ սփիւռքում․․․ նոյնիսկ Թորոնթոյում:

Իսկ ամենաքաղցր իրադարձութիւնը․ համայնքի նոր սերունդը իրենց ծնողների եւ ուսուցիչների շնորհիւ նոյն հեքիաթներին եւ հերոսներին են կապւում: Այս պատմութիւնները սիրելով իրենց կայտառ մտքերի մէջ զարգանում է հայ գրականութիւնը, մշակոյթն ու թատրոնը:

“Մի Կաթիլ Մեղր”ի ներկայացումէն պատկեր մը