Մահացած Է Դերասան, Բեմադրիչ Վիգէն Ստեփանեան


68 տարեկանին՝ ուղեղի կաթուածէն մահացած է դերասան, բեմադրիչ, ՀՀ արուեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանեան։ Լուրը հաստատած է Հայաստանի թատերական գործիչներու միութեան նախագահ Յակոբ Ղազանչեան:

Վիգէն Ստեփանեան 1973 թուականին ընդունուած է Երևանի Կ․ Ստանիսլավսկու անուան թատրոնին կից դերասանական արուեստանոցը, ուր մինչև 1977 թուականը աշխատած է որպէս դերասան։ 1977-1989 թուականներուն որպէս դերասան աշխատած է Երևանի Սունդուկեանի անուան ազգային ակադեմիական թատրոնին մէջ։ 1989-ին հիմնած է «Արձագանք» թատրոն-արուեստանոցը, որ 1991-ին հիմք դարձաւ «Մեթրօ» թատրոնին, և մինչև 1994-ը եղաւ թատրոնի գեղարուեստական ղեկավարն ու տնօրէնը։ 1994-2003 թուականներուն աշխատած է Լիբանանի մէջ։ 2003-ին վերադառնալով Հայաստան՝ նորէն ստանձնած է «Մեթրօ» թատրոնի գեղարուեստական ղեկավարի պաշտօնը։ 2007-ին որպէս հրաւիրուած դերասան և բեմադրիչ աշխատած է տարբեր թատրոններու մէջ։ 

2014-ի Հոկտեմբերին Ստեփանեան նշանակուած է Ալեքսանդր Սպենդարեանի անուան օփերայի և պալէի ազգային ակադեմիական թատրոնի բոմադրիչ։

Խաղացած է աւելի քան 100 դեր տարբեր թատրոններու մէջ, բեմադրած է 43 ներկայացում տարբեր երկիրներու մէջ և տարբեր լեզուներով, նկարահանուած է մօտ 50 ֆիլմերու, ԽՍՀՄ տարբեր արուեստանոցներու մէջ, ինչպէս նաեւ խաղացած է աւելի քան 60 հեռատեսիլային ներկայացումներ։ Երեք տարի շարունակ եղած է «Երևան-Էրեբունի» տօնակատարութեան գլխաւոր բեմադրիչը։ Գրած և բեմականացուցած է աւելի քան 10 փիես։ Իր սենարով նկարահանուած է երկու կարճամետրաժ և մէկ լիամետրաժ ֆիլմ։